Քիչ առաջ «Սասնա ծռերի» անդամներից մեկին հիվանդանոց տեղափոխեցին. նրա անունը գաղտնի են պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մեկին շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Ամբաստանյալի անունը, սակայն, գաղտնի են պահում:

Նշենք, որ այսօր դատարան են ներկայացվել Պավել Մանուկյանն ու Գագիկ Եղիազարյանը, սակայն նիստերի դահլիճ չեն բերվել: Լուրեր են շրջանառվում, որ նրանցից մեկն է հիվանդանոց տեղափոխվել:




Լրահոս