Արցախի նախագահի ընտրություններում երկու թեկնածու է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահի ընտրություններում երկու թեկնածու է առաջադրվել: Ըստ այդմԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։

Մյուս երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:

ԱՀ ԱԺ կանոնակարգող օրենքի համաձայն՝ խմբակցությունների կողմից նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:

Նշենք, որ «Վերածնունդ» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել:




Լրահոս