Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են նվազել. այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համեմատ, անկումը կազմել է 8.7 տոկոս: Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. ըստ պաշտոնական վիճակագրության, փետրվարից սկսած շինարարությունը յուրաքանչյուր նախորդ ամսվա համեմատ աճ էր արձանագրում. օրինակ մայիսին, ապրիլի համեմատ աճը 50 տոկոս էր, հունիսին՝ մայիսի համեմատ 28 տոկոս:
Բայց արդեն հուլիսին, հունիսի համեմատ ոչ միայն աճ չի գրանցվել, այլ նաեւ՝ անկում է 2.7 տոկոսով, եւ սա այն դեպքում, երբ ամռան ամիսները շինարարության համար համարվում են լավ ժամանակաշրջան: Այս ամենը, թերեւս, Հայաստանում սոցիալ-տնտեսական վատ վիճակի հետեւանք է: