ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մինչեւ անձրև չգա, կրակը չի մարվի». Բյուրականում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բյուրական գյուղի մերձակայքում առաջացած հրդեը ԱԻՆ աշխատակիցներին դեռեւս չի հաջողվում մարել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Բյուրական համայնքի աշխատակազմի ղեկավար Ասատուր Գեւորգյանը:

Վերջինիս խոսքով՝  հրդեհի մարման գործընթացին մասնկացում է մոտավորապես 200-ից ավելի մարդ, սակայն երեկանից դեռեւս ոչ մի փոփոխություն չկա. «Քամին չի թողնում, որպեսզի կրակը մարվի,  բացի դա, ծառերի  արանքները փոքրիկ օջախներ են մնում, որը քամին տարածում է: Երեւի մինչեւ անձրեւ չգա, կրակը չի մարվի»:

Հիշեցնենք, որ  հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից տարածքները։




Լրահոս