Վանաձորի «նոր էջը» շարունակում է «հին էջի» ապօրինությունները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանաձորի «նոր էջը» շարունակում է «հին էջի» ապօրինությունները: Քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող սիզամարգերը վերացվում են, տեղերում կառուցվում են շաուրմայանոցներ: Խմբագրություն ահազանգած բնակիչներից մեկը հայտնեց, որ «գիշերը, երբ բոլորը քնած են եղել, կանաչ տարածքում աբալովկա են կապել, բետոն լցրել»: Մեր տեղեկություններով՝ օբյեկտը պատկանում է ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանին: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը օրերս հայտարարել էր, որ իրենք որևէ մեկին թույլտվություն չեն տվել:

Հողահատկացում կատարվել է նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք, իսկ շինարարության թույլտվությունը տվել է գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ի դեպ, Վանաձորի Մյասնիկյան փողոցի վրա արդեն գործում է մեկ այլ շաուրմայանոց և քաղաքաշինության նորմերին չհամապատասխանող շենքին կից խանութ, որը պատկանում է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ-ական Արթուր Օհանյանին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս