«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայբիզնեսբանկի» գործունեության շուրջ աղմկալի դատական պրոցեսները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անգամ նախարարություններն են բանկի գործունեության հետ կապված փաստի առաջ հայտնվել, եւ ստիպված են դիմել դատարան: Դեռես 2016թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից գանձել 129 միլիոն 706 հազար 500 դրամ:
Թե ինչի համար է բանկը նախարարությանը այդքան գումար պարտք մնացել, մեզ պարզել առայժմ չհաջողվեց: Գործը արդեն դատաքննության փուլում է, մանրամասներն՝ առաջիկայում: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» հետ դատարանով հարցեր լուծելը դարձել է պրակտիկա. այս բանկից դժգոհում են, հարցերը չեն լուծվում, «բանը հասնում է դիվանբաշուն»»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: