Կառավարությունը քննարկում է ներքին սեկվեստոր իրականացնել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը քննարկում է ներքին սեկվեստոր՝ բյուջեով նախատեսված ծախսերի կրճատում իրականացնել: Պետք է բոլոր գերատեսչություններում աշխատողներ կրճատեն, ինչպես նաև՝ որոշ ոչ այնքան հրատապ ծախսեր: Այդպիսով, քննարկվում է 7-10 տոկոս ներքին խնայողություն իրականացնել, կամ, որն ավելի ճիշտ է, առնվազն այդքան գումարի դեֆիցիտ է առաջանում:

Կառավարությունը բացահայտ կրճատում՝ սեկվեստոր, չի հայտարարի, քանի որ դա կունենա քաղաքական մեծ հնչեղություն, և արդյունքում ինքը քննադատության թիրախ կդառնա, բայց որոշել են ֆինանսական դեֆիցիտի արդյունքում այդ ամենը կազմակերպել ներքին կարգով՝ քաղաքական դաշտից հեռու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս