Շատ դժվար մրցաշար էր. Լևոն Արոնյանը՝ գավաթակիր դառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ դժվար և լարված էր ինձ համար: Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ նշեց աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը:

«Շատ եմ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությունների: Այս անգամ գիտեի, որ հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք նվաճելու ուրիշ հնարավորություն չեմ ունենա: Բոլոր ուժեղագույն շախմատիստների համար էլ գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալ է: Մեծ հպարտություն է, որ իմ խաղը համեմատում են եւ նմանություն են գտնում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ: Բայց նա շատ հանճարեղ է, փորձել եմ նմանվել, բայց ես շատ տաքարյուն եմ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ նա կրկնել է հաջողությունը աշխարհի գավաթի խաղարկությունում:




Լրահոս