Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից բերման է ենթարկվել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանը։ Վերջինս, ով նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակելու, ինչպես նաև հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի` Լիդա Առաքելյանի հայրն է: Նա հայտնի է որպես քրեական հեղինակություն` «Ղզղզ» մականունով: