Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Փարիզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-26-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթաժողովի ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները։




Լրահոս