Ուսանողները ձեռնունայն չեն նստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այս օրերին շարունակում են հանրային քննարկումները:

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 22-ին նախաձեռնության հինգ անդամները ԱԺ-ում հանդիպում ունեցան գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով արդեն իսկ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ իրենց առաջարկությունները, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց 2 շաբաթ անց կրկին հանդիպել ու քննարկել արդեն առաջարկությունների պատասխանները:

Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ուսանողները ձեռնունայն չեն նստում, շարունակում են հանրային քննարկումները՝ լսելով նաեւ իրենց առաջարկների վերաբերյալ մյուսների կարծիքները:

Իսկ թե որքանո՞վ նրանց կհաջողվի հասնել ցանկալիին, որպեսզի իշխանություններն արդեն իսկ ընդունված օրենքում փոփոխություններ կատարեն, դժվար է ասել, չնայած՝ այդ մասին «կես բերան» խոստումներ հնչել են:




Լրահոս