Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին բնակարան եւ ավտոմեքենա չունենալը չի խանգարում, որ դրամական միջոցները տարեցտարի աճեն:
Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ եթե դատավորը 2012 թվականին ունեցել է 4 միլիոնի չափ դրամական միջոց, ապա այն 2013-ին վերածվել է 5.5 մլն դրամի, 2014-ին` 6 մլն դրամի, 2015-ին` 7 մլն դրամի, 2016 թվականին` 10 մլն դրամի: Բացի այս՝ անցած տարվա ընթացքում դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 547 հազար դրամ եւ վարձակալության դիմաց ստացած 8 մլն 586 հազ դրամը:
Թե ինչ են դատավորից վարձակալել, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ դատավորի տիկնոջ` Լուսինե Մնացականյանի ունեցածը միայն չոր աշխատավարձն է, որ ամսական կազմում է 235 հազար դրամ: Ի դեպ, դատավոր Արշակ Վարդանյանը նոյեմբերի 28-ին հրապարակեց Իգլայի գործով վճիռը եւ Սամվել Բաբայանին ազատազրկման դատապարտեց վեց տարի ժամկետով:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: