Արտակարգ դեպք Երևանում. որդին փորձել է պոլիէթիլենային տոպրակով խեղդել իրեն. նրան փրկել է մայրը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող 64-ամյա Հասմիկ Գ.-ն, մտնելով տուն, կարողացել է կանխել որդու՝ 35-ամյա Կարեն Ք.-ի ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Ք.-ն ինքնասպանություն գործելու նպատակով տանը բաց է թողել գազօջախի գազի հոսքը, որից հետո պոլիէթիլենային տոպրակով փորձել է իրեն խեղդել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս