ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համայնքապետերը թալանել են ծարավի պես. Էդմոն Մարուքյանի արձագանքը Սերժ Սարգսյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ սպասված հայտարարություն էր: Բոլորս էլ գիտենք, որ համայնքապետերը թալանել են ծարավի պես: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը:

Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս