Հայկական վերածնունդ կուսակցությունը հերքում է, որ Արթուր Բաղդասարյանը դառնալու է Սահմանադրական դատարանի նախագահ:
«Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը օրեր առաջ առիթ ունեցել եմ պաշտոնապես հերքել այն տեղեկատվությունը, թե իբր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դառնալու է Սահմանադրական դատարանի նախագահ, սակայն որոշ լրատվամիջոցներ կրկին շրջանառության մեջ են դրել այս կեղծ լուրը: Այնուամենայնիվ, ստիպված եմ, կրկին անգամ պաշտոնապես հայտարարել, որ վերը նշված տեղեկատվությունը կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը», – նշել է ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը: