ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

Երեկվանից մեկնարկել են Երեւանի գլխավոր տոնածառի տեղադրման եւ զարդարման աշխատանքները: Հուսանք, որ գոնե այս Ամանորին մայրաքաղաքը կունենա մի փոքր տարբերվող ու յուրահատուկ զարդարանք:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հողի հարկն ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել հնարավորինս մանրամասն:

Գրիգոր Հարությունյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ` բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական ամառանոցային հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս` 0.5 տոկոսի չափերով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ երկարամյա կենսաթոշակ ստանալու իրավունք ովքե՞ր ունեն: Ո՞ւմ է տրվում կենսաթոշակի այս տեսակը:

Պարույր Մնացականյան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի` թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է. oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք. ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:




Լրահոս