Կառավարությունը վերանայելու է եւ խստացնելու «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուգանքների չափերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններով առաջարկվում է կազմակերպիչների պարտականությունների չկատարման համար որպես պատասխանատվության միջոց սահմանել առաջին խախտման համար՝ 2 մլն դրամ, երկրորդ խախտման համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար՝ տասը մլն դրամ տուգանք:
Նշենք, որ խոսքը վերաբերում է 21 տարին չլրացած անձանց մուտքին խաղասրահ, որի համար մինչ այժմ գործում էր 200 հազար դրամ: