20.12.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Դեկտեմբերի 20–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

ԹԵՄԱ՝ Ամանորի նախաշեմին սննդամթերքի շուկայում անվտանգության ռիսկերը. գնային փոփոխություններ. որքանո՞վ են թանկացումներն ազդում սննդի որակի վրա. ինչպե՞ս պաշտպանվել սննդային թունավորումներից:

***

Դեկտեմբերի 20-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ տարեվերջյան ամփոփ դիտարկումներ տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների վերաբերյալ

***

Չորեքշաբթի` դեկտեմբերի 20-ին ժամը 12.00-ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի «Azerichild.education» կայքի շնորհանդեսը։

Կայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման ամենավտանգավոր դրսևորմանը` մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում,բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում։

Ասուլիսի բանախոսներն են`

– քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը

– քաղաքագետ Անժելա Էլիբեգովան

***

Դեկտեմբերի 20-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամների ասուլիսը։

Թեման՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին նախաձեռնության տարվա գործունեության ամփոփումը։ Շնորհավորանքներ Գեներալ Իվանյանի 97 ամյակի առթիվ: Սահմանամերձ բնակավայրերի հրատապ և չլուծված խնդիրները. տոնական աճուրդ և Բերքաբեր գյուղում ամանորյա միջոցառումները. Գալիք տարվա նոր ծրագրերը և անելիքները»:

Բանախոսներն են
նախաձեռնության անդամներ՝

Սոֆյան Հոֆսեփյան
Սուրեն Էյրամջյան
Լևոն Զաքարյան
***
Դեկտեմբերի 20-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ՝ Տիգրան Հովհաննիսյանի ասուլիսը։

Թեման՝ «Ապրիլի 1-ից ժամանակավորապես կարգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը. ավտոներկրողների և աջակողմյան մեքենաների վարորդների արձագանքները, մտավախություններն ու հետագա անելիքները. Ինչ կփոխի նոր հարկային օրենսգիրքը և ինչ հետևանքներ են ակնկալվում»։




Լրահոս