Յուրաքանչյուր աղջիկ երազում է ամենագեղեցիկը լինել ցանկացած տոնակատարության ժամանակ:
AdMe.ru-ն ներկայացրել է այն հայտնիների լուսանկարները, ովքեր 2016թ-ին փայլել են իրենց գեղեցկությամբ, այն ընդգծելով իդեալական դիմահարդարմամբ:
2 շեշտադրություն դիմահարդարման մեջ
Մենք սովորել ենք այն կարծիքին, որ դիմահարդարման մեջ անընդունելի է աչքերի ու շուրթերի միաժամանակյա վառ ընդգծումը: Սակայն հիմա աստղերի կերպարները մեկը մյուսի ետևից ոչնչացնում են այդ կարծիքը:
Երկար սլաքներ
Գայթակղիչ կերպար ստանալու համար օգնության են հասնում երկար սլաքները, որոնք օգնում են ստեղծել այսպես կոչված կատվային հայացք:
Դիմահարդարում փայլերով
Եթե տոնակատարության ժամանակ ցանկանում եք փայլել ամենավառ աստղի նման, ապա ավելի լավ կանեք ուշադրություն դարձնել դիմահարդարման այն միջոցներին, որոնք իրենց մեջ փայլ են պարունակում:
Փայլուն շուրթեր
Փայլուն կոսմետիկ միջոցները կարելի է օգտագործել ոչ միայն աչքերի, այլև շուրթերի դիմահարդարման մեջ: Դա դիմահարդարման նորաձևության ամենատարածված միտումներից է:
Կարմիր երանգների ստվերաներկեր
Անցած տարի համաշխարհային աստղերը մեկը մյուսի ետևից փորձարկել են կարմիրի տարբեր երանգնի ստվերաներկեր: Դա լավ առիթ է փորձարկումներ անել նաև այս գույնի հետ:
Գինու երանգի շրթներկ
Այս երանգների շրթներկերը հաստատ կդառնան ձեր կերպարի շքեղ լրացում ու կգրավեն բոլորի ուշադրությունը դեպի ձեր գեղեցկությանը:
Զուսպ
Ավանդական երեկոյան դիմահարդարման թեթև տարբերակը այն կանանց համար է, ովքեր այնքան էլ չեն սիրում շպարվել և նախընտրում են դիմահարդարման նուրբ տարբերակներ:
Փայլուն շրթներկ
Անփայլ շրթներկերի նորաձևությունը ստիպել էր անտեսել մշտապես դասական համարվող փայլուն շրթներկը: Բայց դիմահարդարները նշում են, որ հենց այն ձեր կերպարը ամենատոնականը կդարձնի:
Գազարագույն շրթներկ
Ըստ դիմահարդարների՝ այս գարնանը նարնջագույն շրթներկը կդառնա նորաձևության իսկական թրենդ:
Խլացված վարդագույն շրթներկ
Ամենականացի շրթներկերից մեկը ձեզ կդարձնի ռոմանտիկ արքայադուստր: