«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Իշխանություններին եւ կառավարությանը քննադատելուց բացի` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն անցել են միմյանց «կծելուն»: ՀՀ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, երբ Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց նախագիծը, Վարդան Բոստանջյանը նշեց. «Պարոն Բագրատյանի ելույթից հետո ես հասկացա, որ Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, էլ ոչ մի բան պետք չի, սա կլինի, արդեն չափազանց լավ կապրենք»: «Պարոն Բոստանջյան, Դուք ուզում եք, որ այս օրենքով լավ ապրեք, Դուք լավ չեք ապրելու, որովհետեւ Ձեր գործընկերների նկատմամբ հեգնանքի փոխարեն հարգանք պետք է ունենաք:
Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ես ուզեմ, Ձեր ամեն մի ելույթը կհեգնեմ»,- պատասխանեց Բագրատյանը: Պատգամավորին փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով. «Այստեղ հեգնանքի չեմպիոն չկա, այստեղ փոխադարձ հարգանքի 105 չեմպիոն կա»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։