Եթե պատահական տղայի հարցնեք, թե ինչպիսին պետք է լինի նրա երկրորդ կեսը, ապա նա կթվարկի տասից ավելի չափանիշներ, որոնք պետք է ունենա իր ընտրյալը: Այդտեղ անպայման կնշվի տարիքային նորմալ տարբերության, օպտիմալ կառուցվածքի, արտաքին տվյալների և նույնիսկ բնավորության մասին ցանկություններ:
Ծնողները հաճախ ևս իրենց չափանիշներն են ներկայացնում, թե ով պետք է լինի իրենց զավակի կողակիցը: Սակայն մենք մոռանում ենք, որ իդեալական զույգերը ոչ թե բնավարությունների համադրություն է, այլ իրար սիրող մարդիկ:
Եվ ներկայացնում ենք զույգեր, որոնք կարող են չհամապատասխանել իդեալական զւոյգի մասին պատկերացումներին: Սակայն նրանք երջանիկ են ի հեճուկս շատերի:
Ֆերնանդես դա Սիլվայի ընտանիքը
Շատերը գիտեն Ջոլիսոն Ֆերնանդես դա Սիլվային` աշխարհի ամենաբարձրահասակ մարդկանցից մեկին: Նրա հասարկը կազմում է 233 սմ: Մանկության տարիներին նա շատ խնդիրներ է ունեցել անսովոր կազմվածքի պատճառով: Ծաղրանքի պատճառով նա երկար ժամանակ տանից դուրս չէր գալիս և չէր հաճախում դպրոց:
Սակայն, երբ նա մեծացավ, սկսեց ապրել ամբողջական կյանքով: Իսկ 2015 թվականին նա ամուսնացավ Էվեն Մեդեյրոսի հետ, ով նրանից փոքր է 8 տարով և ցած 77 սմ-ով: Չնայած կողքինների զարմանքին, երիտասարդ զույգերը երջանիկ են թվում:
Անտոն Կրաֆտ և Չայնա Բել
Անտոն Կրաֆտի հասակը չի գերազանցում 125 սմ-ը: Նա վաղուց զբաղվում էր պաուեռլիֆտինգով և աշխարհի ռեկորդակիր է:
Նրա զուգընկերուհին 158 սմ հասակ ունեցող Չայնա Բելն է, ով ի սկզբանե տղամարդ էր:
Դեվիդ Սիկորսկի և բուրիտո
Ամերիկացի գրող Դեվիդ Սիկորսկին երկար ժամանակ միայնակ տառապում էր, հատկապես երբ սոցիալական ցանցերում տեսնում էր իր ընկերների ռոմանտիկ հարաբերություններից լուսանկարներ:
Նա որոշեց կիսվել իր կյանքի մանրամասներով: Դրա համար նա մտավ իր սիրելի հաստատություններից մեկը, բուրիտո պատվիրեց և նրա հետ մի ամբողջ ֆոտոսեսիա անցկացրեց: Այդ լուսանկարները լավ զվարճացրեցին համացանցի օգտատերերին:
Վիկտոր Հյուգո և Գաբրիելա Պերալտա
Այս զույգերը, թերևս , համապատասխանում են միմյանց, եթե նույնիսկ ընկալենք նրանց համընդհանուր ընդունված նորմերով: Ամենաշատ դաջվածքներ ունեցող զույգն աշխարհում:
Վիկտորն ու Գաբրիելյան միասին են արդեն 15 տարի: Նրանք ունեն իրենց սեփական տատու սալոնը և շատ երջանիկ են:
Դեզիրե Լոնգաբո, ամուսնացել է ինքն իր հետ
Դեզիրեն միայնակ մայր էր, ով մեծացրել է իր երկու երեխաներին: Նա անձնական խնդիրներով տառապել է 42 տարի: Սակայն հետո որոշել է, որ ուրիշի հետ հարաբերություններ ունենալու փոխարեն պետք է ամուսնանա ինքն իր հետ:
Էլիսանի դա Կրուս Սիլվա և Ֆրանչինալդո դա Սիլվա Կարվալյո
Եվ կրկին տաք և արևոտ Բրազիլիա: Արդեն կին -ռեկորդուհի ` 206 սմ հասակով: Բոլորը կասեն, որ նրան կհամապատասխանի Ջոլիսոն Ֆերնանդեսը, ում մասին արդեն հիշատակել ենք:
Նա արդեն մի քանի տարի է ապրում է Ֆրանչինալդոյի հետ, ով ունի ընդամենը 163 սմ հասակ: Զույգերը երջանիկ են, և նրանց չի անհանգստացնում հասակների միջև տարբերությունը:
Ֆրանսուա Ֆերնանդես և Մադլեն Ֆրանցինի
Եվս մեկ ռեկորդակիրներ: Ամուսնության գրանցման պահին Ֆրանսուան 96 տարեկան էր, իսկ նրա ընտրյալը` 94: Եվ չնայած տարիքին, նրանք որոշել էին օրինականացնել իրենց հարաբերությունները: