Դոնի Ռոստովում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը:
Այն նվիրված է եղել օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրղաշևի հոր՝ ավագ Վարդերես Սամուրղաշևի հիշատակին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գավաթակիր է դարձել «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմը, որի կազմում հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը: