Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց` զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Նախագահական նստավայրում առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքները մեղելու լուծումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»: Սարգսյանը պարզ ասում է, որ տարվա երկրորդ կեսից հետո էլ ինքն է լինելու իշխանության ղեկավարը և ինքն է զբաղվելու այդ խնդիրների լուծմամբ»:

Ավելի մանամասն` թերթի այսօրա համարում:




Լրահոս