Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին, ժամը 07:14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 VC 738 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1964 թ. ծնված Ս. Լ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը մոտ 15 մ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը (1946 թ. ծնված Գ. Ս.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր կայուն:




Լրահոս