Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ղեկավարը Երևանում հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Երևանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքներին և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում Բրեդլի Բուզետոյի ներդրումը Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար, Բրեդլի Բուզետոն նշեց, որ առաքելության ընթացքում մշտապես զգացել է Հայաստանի իշխանությունների բամզակողմանի առաջկցությունը։

Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը Բրեդլի Բուզետոյին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով:




Լրահոս