Աստղեր, մեդալներ, կրծքանշաններ. ՊՊԾ–ի գնումների պլանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնումների պլանում, ի թիվս գլխարկների, ձեռնոցների, վերնաշապիկների և համազգեստների, նախատեսվում է գնման ԳՀ (գնանշման հարցում) ընթացակարգով 2400 զույգ ուսադիրներ գնել: Նշված խմբաքանակի ձեռքբերման համար կծախսվի 504 հազար դրամ: Բացի այդ՝ գնումների պլանում ևս 1200 զույգ ուսադիրներ կան, որոնք գնելու համար կծախսվի 510 հազար դրամ: 212 հազար դրամ էլ կծախսվի 50 աստղ ձեռք բերելու համար:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության Հայաստանի Հանրապետության գնումների կայքից, ՊՊԾ գնումների պլանով նախատեսվում է գնել նաև 200 հատ կիսավերարկու՝ 3600000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Գնումների պլանում են նաև թիկնոցները, որոք գնելու համար նախատեսվում է 1400000 ՀՀ դրամ:

ՊՊԾ–ն նախատեսում է մեդալներ ու կրծքանշաններ էլ գնել՝ թվով 50 հատ, որոնց ընդհանուր արժեքը 185000 ՀՀ դրամ է:

Իսկ 532 հատ լրակազմ համազգեստ ձեռք բերելու համար նախատեսվում է 19684000 ՀՀ դրամ: Համազգեստներից յուրաքանչյուրն արժե 37000 դրամ:

Բացի նշվածից, 42000 դրամ արժողությամբ 140 հատ այլ համազգեստ է առանձնացվել, որոնք գնելու համար 5880000 դրամ կծախսվի: 32 հազար դրամ արժողությամբ 120 հատ լրակազմ համազգեստ գնելու պլան ևս կա, ինչը կարժենա 3840000 դրամ: 4860000 դրամ էլ նախատեսվում է 180 հատ 27000 դրամ արժողությամբ համազգեստ գնելու համար: Համազգեստների շարքն այսքանով չի վերջանում: Ցուցակը եզրափակում են 13500 դրամ արժողությամբ ևս 250 ու 66 հատ 52000 դրամ արժողությամբ համազգեստները: Նշված 250–ը ձեռք բերելու համար կծախսվի 3375000, իսկ 66–ի համար՝ 3432000:

Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՊՊԾ–ի գնումների պլանում 70092000 ՀՀ դրամ է նախատեսվում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս