«Համախմբում» կուսակցությունը փոշիանում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Համախմբում» կուսակցությունը, ՕՐՕ-ի հանգույն, փոշիանում է: Օսկանյանը թողել-գնացել է ԱՄՆ` թիմակիցներին ասելով` քաղաքական հույսեր չունեմ: Գաղափարական թեւը, Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ, հասարակական կազմակերպություն է ստեղծել, զբաղվում է անշառ քննարկումներով: Իր հերթին Վահեն թիմակիցներին ասել է` Հայաստանում 3 տարի քաղաքական պրոցես չի լինի։ Հիշեցնենք` նա բավականին մտերիմ է Արմեն Գեւորգյանի, Վիգեն Սարգսյանի հետ, ում հետ ժամանակին աշխատել է նախագահականում՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք․ նա Քոչարյանի ռեֆերենտներից էր: «Համախմբման» փորձագիտական թեւը` Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան, նույնպես «պարապուրդի» է մատնված, մանավանդ Կամանդույուշչիի` Սամվել Բաբայանի  ձերբակալությունից հետո: Նախորդ օրն էլ պարզվել է, որ Օսկանյանին մտերիմ զույգը` Արտակ Բշտիկյանն ու Ռուբեն Կարապետյանը (վերջինս նաեւ «Հոգեւոր Հայաստանի» անդամ է), պատրաստվում է դիմում գրել եւ դուրս գալ «Համախմբում» կուսակցության վարչության կազմից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս