Ծառուկյան խմբակցությունը միանում է թանկացումների հարցով Ելք-ի նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թանկացումների խնդրին, ներկայացրեց իրենց խմբակցության առաջարկը՝ փետրվարի 16-ին, ժամը 11.00-ին, հրավիրել արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու համար: Դրա համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն. ԵԼՔ-ը ստորագրում է, եւ ընդհանուր 27 ստորագրություն է անհրաժեշտ թանկացումների հարցով արտահերթ նիստ կազմակերպելու համար։

ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ասաց, որ Ծառուկյան դաշինքը կմիանա Ելք խմբակցոթյան ստորագրահավաքին։

Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Աչքներս լույս լինի, մի հատ էլ արտահերթ նիստ ենք անելու»։




Լրահոս