«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի մասին եղան տարբեր հրապարակումներ, որ հասցրել է իրեն շատ ոլորտներում փորձել՝ գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար: Եղան անգամ հայտարարություններ, որ նա խորհրդային տարիներին ԿԳԲ-ի գործակալ է եղել. նման տեսակետ հնչել է վերջերս Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի ժամանակ:
Որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ի օրոք Քեմբրիջի համալսարանում ամեն մարդ չէր կարող դասավանդել, իսկ Սարգսյանը դասախոսել է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Ձեզ անգամ անվանեցին ԿԳԲ գործակալ, Արմեն Սարգսյանն ասել է. «Հետո` մասոն, այլմոլորակային, տեմպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք»: Իսկ հնարավո՞ր էր ԽՍՀՄ տարիներին դասավանդել Քեմբրիջի համալսարանում առանց ՊԱԿ-ի թույլտվության, նա արձագանքել է. «Քեմբրիջի համալսարանում Խորհրդային Միությունից տասնյակ հայաստանցիներ կան, փայլուն գիտնականներ են»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: