ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի Գոռ Վարդանյանը Դինա Ակոպովնայի փողերի լվացման գործի հետ. դեպքի ուշագրավ մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար:

Հաղորդավարուհին ու փողերի լվացումը

Խնդրի հետ կապված արձագանքել էր նաեւ Դինա Ակոպովնան`նշելով, որընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել իրեն. «Եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի»: Ըստ հաղորդավարուհու`նա վերջին անգամ ԱՄՆ մուտք է գործել 2014 թվականի մայիսին` համերգային ծրագրով, որպես մրցանակակիր:

Հ.Գ. Նշենք, որ մինչ Դիանա Ակոպովնան իրենն է պնդում, թե խնդիր չունի, Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության խոսնակ Նիկոլ Նավաս Օքսմանին (Nicole Navas Oxman) լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան այս պահին փախուստի մեջ է, չունի ԱՄՆ մուտքի արտոնագիր, եւ ավելին` այդ երկրում նրան կարող է 20 տարի եւ ավելի ազատազրկում սպառնալ:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան 




Լրահոս