Խորհրդականների տիրակալ Տարոն Մարգարյանը չի զիջում վարչապետին ու նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է ահռելի ունեցվածք կուտակել, այլեւ ավելացնել իր տեղակալների, օգնականների եւ խորհրդականների թիվը: Իր ունեցած խորհրդականների ու օգնականների թվով անգամ չի զիջում վարչապետին ու նախագահին: Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տարոն Մարգարյանն ունի 4 տեղակալ, 9 խորհրդական, 4 օգնական:

Տեղեկացնենք, որ միայն քաղաքապետի գլխավոր խորհրդականը ստանում է շուրջ 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուսները` յուրաքանչյուրը` մոտ 360 հազարական դրամ: Նրա 4 օգնականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի աշխատավարձը 478 հազար դրամը է, մյուս 3 տեղակալները ստանում են 443 հազար դրամ աշխատավարձ: Իսկ անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամսական աշխատավարձը գերազանցում է կես մլն դրամը: Ու, փաստորեն, այս անձինք տեղական բյուջեից ամսական պատկառելի գումարն են ստանում, բայց Երեւան քաղաքը շարունակում է մնալ փնթի եւ անխնամ վիճակում:




Լրահոս