Երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվեց ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Ինչպես եւ սպասելի էր իշխանությունների կողմից այս նախագիծը քննադատության արժանացավ:
Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով 9 դեմ եւ 5 կողմ ձայներ, որի պատճառով էլ այն ստացավ բացասական եզրակացություն: Սակայն, ուշագրավն այն էր, որ նախագծին դեմ քվեարկածների թվում է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստից հետո նրանք հայտարարություն էին տարածել եւ խոսել հենց ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին: Սակայն այսքանից հետո ՀՅԴ-ական պատգամավորը դեմ է քվեարկում:
Ինչու ՀՅԴ խմբակցության պատգամավորը դեմ քվեարկեց նախագծին, արդյոք այդ որոշումը համաձայնեցված է եղել խմբակցության հետ եւ ինչպես է այս ամենին վերաբերվում «Ծառուկյան» խմբակցությունում:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հետ լրագրող Նաիրա Հովհաննիսյանի հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում