Հրայր Թովմասյանն իրեն արդեն ՍԴ անդամ է երևակայում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս պատգամավոր հանդիսացող Հրայր Թովմասյանն իրեն արդեն ՍԴ անդամ է երեւակայում: Չնայած որ նա արդեն չի հանդիսանում ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, սակայն երեկ հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցում էր նիստին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փաստեց, որ Թովմասյանը ներկա գտնվեց միայն նիստի առաջին հատվածին, ապա արագ հեռացավ՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը՝ ուղղակի փախչելով նրանցից: Այնպես չէ, որ նախկինում Թովմասյանը սիրում էր շփվել լրագրողների հետ, սակայն այժմ, երբ հայտնի է՝ նա դառնալու է ՍԴ անդամ, իրեն ավելի մեծամիտ է պահում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս