Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման վեկտորն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերում։ Այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ճեպազրույցիընթացքում՝ պատասխանելով Հայաստանի Հանրապետության նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու մասին Sputnik գործակալության հարցին:
Զախարովան նախ նշել է, որ հարցի վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ հանդես գալը «միանշանակ նախագահի աշխատակազմի լիազորությունն է»: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները կրում են պատմական բնույթ:
«Իսկ այդ հարաբերություններից վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, պատասխանելով արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթաց Լեռնային Ղարաբաղի վերադառնալու մասին հարցին, նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ հայտնի է և չի փոփոխվել: Այն ներկայացված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում առկա համապատասխան փաստաթղթերում: