Armenian text to speach

Հայաստանի կողմից ՌԴ քաղաքացիների համար վիզաների սահմանումը կարող է քայլ լինել հենց Երևանի դեմ․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավոր է, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումը քայլ լինի, որն ուղղված է ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ, Արևելյան տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ մտցնի, ապա դրանք կմտցնի ոչ թե մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ», – լրագրողներին ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ այդ որոշումը կանդրադառնա նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր Հայաստանում բազմաթիվ ազգականներ ունեն:




Լրահոս