Սպանության կասկածանքով ժամանակին ձերբակալված նախկին բարձրաստիճան պաշտոնյա Շվարցն արտագաղթել է և նոր բիզնես սկսել Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՊԵԿ օպերատիվ բաժնի պետ Արմեն Վիրաբյանը, ով առավել հայտնի է Շվարց անվամբ, մեկնել է Հայաստանից, իսկ ավելի ստույգ՝ արտագաղթել: Մեզ հայտնի դարձավ, որ նա բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ անգամ իր բիզնեսն է սկսել:

Նախ հիշեցենք, թե ինչով է հայտնի սույն անձը: Շվարցը 2006-ի սեպտեմբերի 6-ին սպանված Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի գործով ձերբակալվածն էր: Նա ժամանակին աշխատել է հարկային ծառայությունում օպ. վարչության 7-րդ բաժանմունքի ղեկավար, իսկ մինչ այդ՝ ՀՀ ոստիկանության աշխատակից է եղել:

Գործով նա անցնում էր իր եղբոր՝ Գուրգեն Վիրաբյանի հետ: Երկուսն էլ տևական ժամանակ անազատության մեջ էին: Վիրաբյան եղբայրները ձերբակալվել էին Շահեն Հովասափյանի վարորդի ցուցմունքի հիմքով:

Մասնավորապես,  Հովասափյանի մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի ժամանակ մեքենայում գտնվող վարորդը` Անդրանիկ Չարչյանը, ընդամենը թեթեւ մարմնական վնասվածքներ էր ստացել: Հարցաքննության ժամանակ, երբ Շահեն Հովասափյանի վարորդին հարցրել են, թե իր կարծիքով, ո՞վ է կատարել հանցագործությունը, նա պատասխանել է, թե Արմեն Վիրաբյանը կամ այլ անձինք` Արմեն Վիրաբյանի հանձնարարությամբ:

Եվ այսպես, դեպքերից հետո ազատությունը վայելող Արմեն Վիրաբյանն իր համար հարմար տեղ է գտել և Ռուսաստանում բիզնես ծրագիր սկսել:

Գնալով լուրերի հետքերով՝ ArmLur.am-ը պարզեց, որ Արմեն Վիրաբյանը Ռուսաստանում զբաղվում է մթերքի առուվաճառքով:

 

Ի դեպ, Գուրգեն Վիրաբյանը նույնպես խոշոր գործարար է` տանիքի թիթեղների արտադրությամբ զբաղվող «Սեմուր & Co» ընկերության տնօրենը:




Լրահոս