Երևանից Սարատով ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանից Սարատով ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Սարատովյան ավիաուղիների պաշտոնական էջըԵրեւան-Սարատով 6В-2922 չվերթը հարկադրաբար վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Հաղորդվում է, որ թռիչքը կիրականանա տեսանելիության լավացումից հետո:

Կայքի տեղեկությունների համաձայն`հետաձգվել է նաեւ Մոսկվայից Սարատով չվերթը:




Լրահոս