Վրաստանի իրավապահ մարմինները մարտի 15-ի երեկոյան, Իսանիում՝ հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալել են երկու անձի: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները Ռուբեն եւ Գրիգոր Գրիգորյաններն են, հաղորդում է «Aliq.ge»-ն:
Նախարարության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները փորձել են խոշոր չափերով գումար վերցնել քաղաքացիներից՝ ֆիզիկական բռնության սպառնալիքով:
«Ձերբակալված են 1983 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ռուբեն Գրիգորյանը եւ 1980 թվականին ծնված, նախկինում բազմիցս դատապարտված, այժմ պայմանական պատիժ կրող, «օրենքով գող» համարվող Գրիգոր Գրիգորյանը: Նրանց կատարած հանցանքի համար նախատեսվում է 6-9 տարվա ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: