Արման Թաթոյանն այցելել է կալանավորված Լևոն Բարսեղյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին։

Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նրա հետ: Պաշտպանի աջակցությամբ Լևոն Բարսեղյանը տեղափոխվել է անհրաժեշտ պայմաններով խուց: Նրան տրամադրվել են հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, ռադիոընդունիչ և այլն:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների ողջ ծավալով Լևոն Բարսեղյանի իրավունքների ապահովմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հիմքերի հետ, գրություն կհասցեագրվի քրեական հետապնդման մարմիններին:




Լրահոս