Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը նույնպես անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին:
«Ազգային զարթոնքն անկասելի է, եւ յուրաքանչյուրս, թեկույզ ուշացած, պարտավոր է միանալ իրեն ծնած ժողովրդին։
Օրեր առաջ միակ համարձակը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր, ով անմիջապես արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, անձամբ եկավ Հանրապետության հրապարակ հանդիպելու նրա հետ։
Այժմ մամուլում պաշտոնակատարների մրցակցություն է սկսվել, թե ով, երբ եւ ում կոչին է արձագանքել։
Ամոթ է։
Ժողովուրդը միշտ ճիշտ է եւ նրա բնազդը անսխալական։
Աստված պահապան Հայ ժողովրդին»:
Գեղամ Ղարիբջանյան
25 ապրիլ 2018թ.