«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաեւ մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով: Իսկ կուսակցությունները, հատկապես, խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր` ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, եւ որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան:
Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ հինգ տարիներին հանգիստ ապրելու են եւ կարողանալու են այդ գումարները ետ բերել: Բայց հիմա հակառակն է: Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն` իշխող ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եւ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: