![](https://armlur.am/wp-content/uploads/2018/05/31675326_1765529850193004_5812860716100616192_n.jpg)
Արդեն հայտնել էինք, որ Ծառուկյան խմբակցությունից բացակա պատգամավորներն են Մելիք Մանուկյանն ու Իշխան Զաքարյանը:
Քիչ առաջ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ պատգամավոր Մելիք Մանուկյանը բացակայում է առողջական խնդիրների պատճառով և մի քանի օր առաջ վիրահատվել է: Բացակա պատգամավորը նախապես գրություն է ուղարկած եղել ԱԺ, որ կողմ է Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, սակայն Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ մերժել են այն և չեն ընդունել գրությունը ` պատճառբանելով, որ միայն գործուղումների պարագայում են ընդունում:
Իսկ Իշխան Զաքարյանի մասին տեղեկություն չունի Նաիրա Զոհրաբյանը և չգիտի, թե որտեղ է և ինչու է բացակայում, գրություն չի ուղարկվել ոչ ԱԺ, ոչ էլ խմբակցություն:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ բացակա պատգամավորները կողմ էին քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը: