ՄԱՅԻՍԻ 5-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի, «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի, «Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» միջոցառում. այն որպես զբոսաշրջային արդյունք:
***
Մայիսի 5-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը: ԹԵՄԱ՝ նախկին կառավարության արդյունքները և նոր կառավարությունից սպասումները