Ելք դաշինքը կա, և դրա ապագայի վերաբերյալ այս պահին քննարկումներ չկան: Մենք միշտ ասել ենք, որ անձերի դեմ պայքարով ոչինչ չի փոխվի: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ՔՊ-ի վերաբերյալ իրենց քննադատություններին, այս մասին նշեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, այժմ շատ կարևոր է շարունակությունը: «Մենք մտնում ենք մի ավելի բարդ փուլ: Ով նախաձեռնել է, ով կազմակերպել է, ով հավատացել է դրան, նա էլ պետք է լինի վարչապետ: Դա և հնարավորություն է, և պատասխանատվություն»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: