Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել. Գևորգ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ-ն պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում մեծ ներկայացվածություն ունենա եւ պորտֆելների 1/3-ը բաժին հասնի նրանց: Կառավարությունն արդեն ձեւավորվել է, եւ ԲՀԿ-ն ստացել է 4 նախարարական եւ մեկ փոխվարչապետի պորտֆել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեւորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է գոհացնում իրենց նման ներկայացվածությունը: Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե այդ խոսքերը միայն իր ցանկությունն են եղել:

«Գագիկ Ծառուկյանն ասել է, որ չի աջակցում պորտֆելների համար, դա իմ ցանկությունն է եղել այդ քանակի պորտֆելներ ունենալը: Բայց նաեւ ասել եմ, որ անկախ դրանից` անելու ենք ամեն ինչ, որ կարողանանք արդարացնել սպասումները: Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել», – նշեց նա:




Լրահոս