ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է կառավարության համար. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՏ ոլորտի զարգացումն առաջանահերթություն է մեր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ համաժողովի բացման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարևոր նրբություն կա, թե ինչու ենք մենք կարևորում ՏՏ զարգացումը: Դա ոչ միայն  պրակտիկ խնդիր է մեր կարծիքով, այլև գաղափարական: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ընկալումը հետևյալն է՝ դա մի գործիք է, որը ընդլայնում է հնարավորի սահմանը և ավելի նեղացնում անհնարի սահմանը»,- հայտնեց նա:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում արդեն սկսվել է հնարավորի սահմանների ընդլայնման գործընթացը և դա պետք է շարունակվի:

«Այդ հարցում ՀՀ-ն, քաղաքացիները, հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում: Մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, ինքներս մեզ»,- նշեց նա:




Լրահոս