Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում և ի՞նչ ժամկետով կարող է երկարացվել ծառայողական քննության անցկացման ժամանակահատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ընթանում է ծառայողական քննություն, ապա ինչի՞ հիման վրա կարող է երկարացվել քննության ընթացքը: Ո՞ր դեպքում եւ ի՞նչ ժամկետով կարող է երկարացվել ծառայողական քննության անցկացման ժամանակահատվածը:

Դիաննա Իսրայելյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչև 15 oր տևողությամբ երկարացնելու մաuին: Ծառայողական քննության ժամկետը երկարացնելու մասին զեկուցագրի հետ համաձայն չլինելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում հիմնական ժամկետում ծառայողական քննությունը սահմանված ընթացակարգով ավարտելու մասին:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաև իրավական ակտերով, ինչպես նաև ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս