Մարզպետները, ոտ ու ձեռ ընկած, Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչեւ վերջին պահը հույս ունեին, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», եւ մարզում լավ ցուցանիշ են արձանագրել:

Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երեւան՝ հանդիպելու վարչապետին: Բայց քանի որ քչեր ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսի:

Մի շարք մարզպետների անգամ թվացել է, թե իրենց հարցերը լուծված են, կշարունակեն աշխատել, սակայն տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ բոլոր մարզպետների հրաժարականի մասին, սառը ցնցում է եղել նրանց համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս