Ինչպես ճիշտ խնամել չոր մաշկը. 6 միջոց ճիշտ խնամքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չոր մաշկը ճարպագեղձերի կամ պասիվ աշխատանքի կամ դրա յուրահատկությունների արդյունք է: Չոր մաշկը ունի առավելություններ՝ նրա ծակոտկեները կամ ճաքերը ավելի քիչ տեսանելի են: Այն հակված չէ ակնեի առաջցմանը, բայց միաժամանակ ունի մի շարք թերություններ, որոնք շատ արագ ի հայտ են գալիս սխալ խնամքի ու կամ չխնամելու արդյունքում: Չոր մաշկը շատ զգայուն է քամու, ցրտի, արևի ու սխալ կոսմետիկ միջոցների նկատմամաբ, այն ճիշտ չխնամելու դեպքում դեռ երիտասարդ տարիքում կարող է տեսանելի դառնալ կնճիռները:

Չոր մաշկը, ինչպես նաև յուղոտ մաշկը պահանջում է հատուկ խնամք:

Կազմեք կոսմետիկ միջոցների ճիշտ ցանկ

Չոր մաշկի դեպքում ճարպագեղձերը կամ պասիվ են գործում կամ պակասում է լիպիդների քանակը: Հետևաբար, եթե դուք չունեք սեփական լիպիդները, ապա դրանք պետք է ավելացնեք արհեստական ճանապարհով: Այդ պատճառով անհրաժեշտ է օգտագործել կրեմեր և հնարավորինս խուսափել գելերի գործածումից: Սա հատկապես կարևոր է շոգ եղանակին:

Չոր մաշկի դեպքում պետք է օգտագործել այնպիսի կոսմետիկ միջոցներ, որոնք հարուստ են բնական յուղերով, լիպիդներ ու վիտամին B 3-ով: Սրանք օգնում են , որպեսզի սպիտակուցային սինթեզը ավելի արդյունավետ իրականացվի, ինչն էլ յուրահատուկ պաշտպանիչ շերտ է դառնում չոր մաշկի համար, որը ի համեմատություն յուղոտ մաշկի շատ բարակ է և արագ է վնասվում:

Օգտագործեք փափուկ մաքրման միջոցներ

Որպեսզի մաշկի չվնասեք առանց այն էլ փափուկ ու թույլ պաշտպանիչ շերտը խուսափեք մաշկը չափից շատ տաք ջրով ու օճառով լվանալուց: չոր մաշկը նաև զգայուն էմաքրող միջոցների նկատմամաբ: Աշխատեք օրը 2 անգամից ավել չկիրառել «ագրեսիվ» մարքող միջոցներ:

Չոր ու զգայուն մաշկի դեպքում կոսմետիկ միջոցներ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի բաղադրության մեջ չլինեն հետևյալ տարրերը:

sodium laureth sulfate
sodium lauryl sulfate
сocamidopropyl betaine
Նախընտրելի է, որպեսզի մաշկի մարքումը իրականացնեք այնպիսի միջոցներով, որոնք չեն պարունակում սպիրտ:

Մշակեք մաշկը սնելու ճիշտ սննդակարգ

Մաշկի խնամքի համար միայն կոսմետիկ միջոցները չէ, որ կարող են օգնել: Շատ կարևոր է նաև դրա ներքին սնուցում՝ բնական միջոցներով: Չոր մաշկի դեպքում հատկապես կարևոր է սննդակարգում ընդգրկել վիտամին A և E, ինչպես նաև օմեգա-թթուներ: Դրանք հատկապես շատ են`

ընկուզեղենում
բնական յուղերում
ձկան յուղոտ տեսակներում
տարբեր ձավարի տեսակներում

Ինչ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ չի կարելի անել չոր մաշկի դեպքում

Կատարել պիլինգ և օգտագործել սկրաբեր
Օգտագործել կավի հիմքով դիմակներ
Օգտագործել սպիրտ պարունակող լոսյոններ և տոնիկներ
Պահել ջրազրկող դիետաներ




Լրահոս