ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և կարծում են, թե կրկին լավ ներկայացվածություն են ունենալու:
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահների պաշտոններին և այն դիտարկմանը, որ փոքրամասնությունը պետք է զիջի ԱԺ ղեկավար պաշտոններ, Շարմազանովը նշեց. «ԱԺ նախագահության լիազորությունների հետ կանչի գործընթացը կա օրենքում և գրված է, որ ցանկացած պահին կարող են հետ կանչել նրանց: Ես ընտրվել եմ երեք անգամ աժ նախագահի տեղակալ, այսօր քաղաքական սեպտերը չի փոխվել: Եթե իրենք կցանկանան, ինձ փոխել, աշխարհը շուռ չի գա», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: